Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր խաղաղապահ ստորաբաժանումները տրամադրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին մարտի 19-ին Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«ՀԱՊԿ-ն ունի խաղաղարար ներուժ։ Մեր խաղաղապահ ուժերը մշտապես համապատասխան պատրաստություն են անցնում։ Եւ եթե ՄԱԿ-ը նման որոշում կայացնի, մենք պատրաստ ենք կոնկրետ ստորաբաժանումներ տրամադրել»,- ասել է Բորդյուժան բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է ԲելՏԱ-ն։