Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության հարթակը չի օգտագործում հակաադրբեջանական քարոզչության նպատակով։ Այս մասին մարտի 19-ին Երեւանում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ միջխորհրդարանական համագործակցությունն առաջին հերթին պետք է խաղաղության եւ փոխհամաձայնության նպատակներ հետապնդի, այլ ոչ թե թշնամանքի եւ օտարացման եւ առավել եւս՝ ոչ մի դեպքում ագրեսիվ քարոզչության։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԵՄ պատգամավորների հարաբերություններին, ապա բոլոր հարցերը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել անցյալում, պարզվել են կառուցողական երկխոսության եւ հետագա համագործակցության ցանկության շնորհիվ։ «Մենք շատ շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այլ ինտեգրման ուղղվածության մեր ընտրությունը հասկանալու եւ այն բանի համար, որ մեր ընտրությունը խոչընդոտ չի հանդիսանալու հետագա արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Ֆարմանյանը։





























