Եվրամիությունը վրեժ չի լուծում երկրներից նրանց արտաքին քաղաքական ընտրության համար։ Այդ մասին հայտարարել է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարթինսը՝ Երեւանում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում։

«Նման վարքը չի բխում Եվրոպական միության արժեքներից»,- ասել է Մարթինսը։

Հանձնաժողովի եվրոպացի համանախագահ, բրիտանացի Սայադ Քարիմը նշել է, թե Հայաստանի ինքնիշխան որոշումը լիակատար կերպով հարգվել է։

«Մենք կարող ենք սեփական տեսակետն ունենալ, սակայն  մենք հարգում ենք մեր գործընկերների հայացնքները։ Այստեղ մենք դա խոստովանել ենք»,- հայտարարել է Քարիմը։

Ինչպես նշել է Մսրթինսը, Հայաստանն այլեւս չի կարող ստորագրել Եվրամիության հետ Ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը, սակայն ոչ թե այն պատճառով, որ երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, այլ տնտեսական մեկ այլ բլոկի հետ պարտավորությունների խորացման պատճառով, որը անհնար է դարձնում նման համագործակցությունը մյուսի հետ։

Ոմանք կարծում են, որ Հայաստանը կարող է պարզապես ստորագրել համաձայնագիրը՝ կրճատելով այն կետերը, որոնք հակասում են եվրասիական ինտեգրմանը։ Սակայն ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին այս պատկերացումը շատ պարզեցված է եւ չի արտահայտում այն իրողությունները, որոնցում պետք է գտնվի Եվրամիության հետ ազատ առեւտուր իրականացնել ցանկացող պետությունը»,- ընդգծել է Մարթինսը։