Սինգապուրի առաջին վարչապետ, «սինգապուրյան տնտեսական հրաշքի հիմնադիր» Լի Կուան Յուն ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Այս մասին մարտի 19-ի հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության հայտարարությունը։
91-ամյա Լի Կուան Յուն գտնվում է Սինգապուրի հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այսօր հիվանդանոցի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում տասնյակ լրագրողներ, գրում է ՏԱՍՍ-ը։
Սինգապուրի նախկին վարչապետը հոսպիտալացվել էր փետրվարի 5-ին թոքաբորբով։ Մարտի 17-ին Լի Կուան Յուի որդին՝ կառավարության ղեկավար Լի Սյանլունը հայտնել էր, որ հոր վիճակը վատացել է։
Լի Կուան Յուն ղեկավարում էր Սինգապուրի կառավարությունը 1959-1990թթ.։





























