Մոսկվյաի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ապրիլի 24-ին Երեւան չի գալու։ Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, պատրիարքը չի կարող մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, քանի որ ավելի վաղ նախատեսված այց ունի։

Միաժամանակ կաթողիկոսը նշել է, թե ռուս ուղղափառ եկեղեցին մասնակցելու է միջոցառումներին, թեեւ դեռ հայտնի չէ՝ ինչ մակարդակով։