Մինչ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հազարից ավելի հայկական եկեղեցի, 90 թեմ եւ ավելի քան 5 հազար հոգեւորական է եղել։ Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

Կաթողիկոսի խոսքով, այսօր Թուրքիայում 40-ից ոչ ավելի հայկական եկեղեցիներ կան՝ հոգեւորականների սահմանափակ թվով։

Ըստ Գարեգին Բ-ի՝ թուրքական իշխանությունները իրավաբանորեն չեն ճանաչում հայկական թեմը, բայց ընդունում են նրա փաստացի գոյությունը։