Ներումը տրվում է նրան, ով գիտակցում է իր մեղքը։ Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

Պատասխանելով Քուվեյթից ժամանած լրագրողի հացրին, թե ինչու նոր էջ չի սկսվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաշվի առնելով, որ Քրիստոսը ներում էր քարոզում, Գարեգին Բ-ն ասել է. «Այո, Քրիստոսը ներում էր քարոզում։ Բայց անգամ Տեր Աստված ի վիճակի չէ ներել նրան, ով չի գիտակցում իր մեղքը»։