Մարտի 18-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերին վերջույթի կտրած, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հուսիկ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հուսիկ Հ.-ն վնասվածքը ստացել է եղբոր՝ 1987 թ. ծնված Հրայր Հ.-ի անվամբ հաշվառված «ՏՕԶ ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով հանդամասում շանը կրակելու ժամանակ ձախ փողի փամփշտանոցը վնասվելու հետեւանքով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























