Ռուսաստանի ներքին գործերրի աշխատակիցները օգոստոսի 13-ին Մոսկվայում ձերբակալել են 21 ամյա մոսկվայաբնակ Վասիլի Կրիվցին, ում կասկածում են Մոսկվայի տարածքում 2007-2008 թվականին ոչ սլավոնական արտաքին ունեցող 15 մարդկանց սպանության մեջ (հիմնականում Ադրբեջանից ժամանածներին)։

Ռուսաստանի Ներքին գործերի գլխավոր վարչության տվյալներով, սկինհեդը պատրաստվում էր մեկնել Ուկրաինա, բայց օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է նրան ձերբակալել անմիջապես կայարանի մուտքի մոտ, որտեղից նա պատրաստվում էր գնալ Կրիվեց։

Սկինհեդների հանցախմբի առաջնորդին ձերբակալել էին դեռեւս անցած տարի, սակայն փորձաքննության ժամանակ նրան հաջողվել էր փախչել։ Դրանից հետո նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել։