Մարտի 19-ին նշվում է հաճախորդների միջազգային օրը: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը սրտանց շնորհավորում է իր բոլոր հաճախորդներին եւ շնորհակալություն հայտնում արտադրանքի հանդեպ տածած վստահության ու հավատարմության համար:

«Հավատարի՛մ հաճախորդներ եւ սպառողներ, դուք եք մեր 20-ամյա գործունեության հաջողության եւ առաջընթացի գրավականը:  Դուք եք մեզ ոգեշնչում բարձր պահել արտադրանքի որակը եւ մշտապես ներկայանալ նորույթներով ու նորարարություններով»,- ասվում է «Աշտարակ-Կաթ» ընկերության հաղորդագրության մեջ։