Մարտի 18-ին, ժամը 21.30-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց շենքի շքամուտքի դիմաց անհայտ անձը որդու (1-ին դասարանի աշակերտ) ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` մարտի 19-ին պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1991 թ. ծնված, նախկինում դատված Վահագն Խ.-ն:

Հափշտակվածն առգրավված է:

Վահագն Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: