Փրկարար ծառայությունը մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ եւ «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ ավտոմեքենաները բախվել են Երեւանի Նորագավիթի ՃՈ հենակետի արգելապատնեշին:
Վերջինիս վարորդ՝ Ռ. Բ.-ը տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:





























