Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Կորյունի փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Մարինա Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):





























