«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել է, թե Հայաստանը պիտի ձգտի ստանալ Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ դրանք վարձակալությամբ տրամադրել քրդերին: Թերթն արձագանքել է Արա Պապյանի առաջարկին՝ գրելով. «Փայլուն ծրագիր է: Մենք, փաստորեն, այդ տարածքները թուրքերից վերցնում ենք ու վարձով տալիս այն նույն քրդերին, ովքեր հիմա այդ տարածքների վրա «ձրի» ապրում են: Վերջ, խնդիրը լուծված է: Մնում է միայն թերթում հայտարարություն տալ. «Շտապ վարձով է տրվում պատմական հայրենիք` բոլոր կոմունալ հարմարություններով: Հարմար է անկախ պետություն ստեղծելու կամ այլ գործունեության համար: Գինը` պայմանագրային»: Թուրքերը, իհարկե, այդ տարածքները սիրով կտան մեզ (չեք կասկածում, չէ՞), բայց ի՞նչ կլինի, եթե քրդերը հրաժարվեն վճարել վարձը: Մի անհանգստացեք, դրա լուծումն էլ կա: ԴԱՀԿ աշխատակիցներին կուղարկենք` վարձակալներին կվռնդեն: Եղած-չեղած` 15 միլիոն մարդ է»: