Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպին հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Իր որոշման մասին նախարարը մարտի 20-ին հայտարարել է խորհրդարանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դրսեւորելով քաղաքական պատասխանատվություն՝ ես հեռանում եմ։ Կարծում եմ իմ քայլը կծառայի  կառավարության ամրապնդմանը»,- Լուիի հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 Նախարարին քննադատում էին Ֆլորենցիայի դատախազությունում կաշառակերության դեպքերի  հետաքննության աղմկահարույց գործի պատճառով։ Նշենք, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են ենթակառուցվածքների խոշոր աշխատանքների թրենդերի իրականացման ժամանակ պետական միջոցները յուրացնելու մեջ։ Լուին չի անցնում կաշառակերության գործով, սակայն լրատվամիջոցները նշում են, որ նա չարաշահել է պաշտոնական դիրքը իր որդուն աշխատանքի տեղավորելու համար։