Ֆրանսիացի էլեկտրիկը, որն աշխատել է Պաբլո Պիկասոյի տանը, 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ շուրջ 40 տարի նկարչի ավելի քան 270 աշխատանք է թաքցրել:
Գրաս քաղաքի դատարանը Պիեռ Լը Գեննեկին եւ նրա կնոջը՝ Դանիելին, մեղավոր է ճանաչել գողացված իրերը թաքցնելու մեջ:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Լը Գենեկին, սակայն, պնդում է, որ նկարների եւ կոլլաժների հավաքածուն, որը տասնյակ միլիոնավոր դոլար է գնահատվում, իրեն Պիկասոյի կինն է նվիրել:
Նկարչի ստեղծագործությունները հայտնաբերվել են, երբ Լը Գենեկը դիմել է որդուն՝ նկարիչ Կլոդին, որպեսզի վերջինը ստուգի դրանց իրական լինելը:




























