Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,903,548 դոլար 478.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,329,339 ԱՄՆ դոլար 480.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,480,000 ԱՄՆ դոլար 479.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,649,822 EUR 505,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,287,169 EUR 510.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 686,902,998 ռուբլի 7.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 184,701,535 ՌԴ ռուբլի 7.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.7 մլն ԱՄՆ դոլար:





























