«Իսլամական պետություն» խմբավորումը սպանել է իր 18 գրոհայիններին քրդական զինված խմբավորումների հետ կապ ունենալու եւ նրանց հանձնվելու փորձ կատարելու համար։ Այս մասին գրում է Fars գործակալությունը։

Զանգվածային մահապատիժը իրականացվել էր Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում։ Գրոհայինները բռնվել էին քրդական խմբավորումներին  կարճ հաղորդագրություններ ուղարկելիս։ Մահապատժի ենթարկվածները արաբ գրոհայիններ են եղել, որոնք հարկադրված անցնել էին  ԻՊ շարքերը այն բանից հետո, երբ խմբավորումը գրավել էր Իրաքի մի մասը, գրում է Lenta-ն։