Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ հանրությանը ներկայացել է նոր ընկերուհու հետ, որի պատճառով ժամանակին սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, պետության ղեկավարն ու դերասանուհի Ժյուլի Գայեն միասին մասնակցել են քաղաքական գործիչ Ժյուլիեն Դրեի ծննդյան տարեդարձին:

20 minutes կայքի փոխանցմամբ, նախկինում նրանք նախընտրում էին միասին մասնակցել միայն փակ երեկույթների, մասնավորապես, Ելիսեյան պալատում, ուր հրավիրվում էին միայն մտերիմ ընկերները:

Vesti-ի փոխանցմամբ, հատկանշական է, որ Ժուլիեն Դրեն Օլանդի եւ Գայեի ընդհանուր ընկերն է: Հենց նա է 2011 թվականին ծանոթացրել նրանց:

Ֆրանսիայի նախագահի եւ դերասանուհու սիրավեպի մասին հայտնի դարձավ 2014 թվականի հունվարին, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում նրանց համատեղ լուսանկարները հայտնվեցին: Սկանդային լուսանկարները հրապարակել էր Closer ամսագիրը: Այդ ժամանակ նաեւ պարզվեց, որ հանուն Գայեի Օլանդը բաժանվել է նախկին ընկերուհուց՝ լրագրողուհի Վալերի Տրիերլեյլերից: Նրանք միասին էին ապրում 2007 թվականից, բայց պաշտոնապես ամուսնացած չէին: