Մարտի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է «Վոլվո» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են թե կատարվում է քննություն:





























