Մարտի 20-ին Երեւան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա. 55 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր է անցկացվել նաեւ Արմավիրի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերում: Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 19 ավտոմեքենաներ, որոնց վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:





























