ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել խոշոր քարաթափում:

Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթեւեկելի մասի հիմնական հատվածը: Այն բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի մարդատար ավտոմեքենաների համար: