Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանացքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր հատվածում տեղում է ձյուն:

Արարատի մարզում տեղում է անձրեւ:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: