Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը օգոստոսի 13-ին մեկնել է Կուբա, որպեսզի անձամբ շնորհավորի Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ծննդյան տարեդարձը: Նշենք, որ Կաստորն այս տարի բոլորեց իր 83 տարին:

Այսօր արդեն արտասահմանյան լրատվամիջոցները մանրամասնում են, թե ինչ է նվիրել Վենեսուելայի առաջնորդը կուբացի իր նախկին գործընկերոջը. դրանք են` սարդինա և շոկոլադ: Բացի այդ, նաև երկու նկար` Վենեսուելայի ազգային հերոս Ֆրանցիսկո դե Միրանդայի և Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի դիմանկարները: Չավեսը պատմել է, որ Կաստրոն իրեն հյուրասիրել է տոնական տորթով: Լրատվամիջոցները, սակայն չեն հստակեցնում, թե արդյո՞ք մոմեր եղել են տորթի վրա եւն արդյո՞ք 83 հատ: