«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը օգոստոսի 12-ին վիրահատվել է եվրոպական լավագույն նեյրովիրաբուժական կենտորններից մեկում։ Վիրահատությունը տևել է 3 ժամից ավելի. հեռացվել է գլխուղեղի հիպոֆիզի վրա հայտնաբերված 7.5 միլիմետրոնաոց ուռուցքը։

Ներկայումս Արման Բաբաջանյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, նա դեռևս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, իսկ գլխուղեղի թաղանթի բորբոքման և հետվիրաբուժական կազդուրման շրջանը կանցկացնի Միացյալ Նահանգների մասնագիտացված կլինիկայում։