ՀՀ կառավարությունում այսօր` հուլիսի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային եւ մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է արվել նաեւ գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։
Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։




























