Ջամայկացի հռչակավոր արագավազորդուհի Մերլին Օտին, որն այժմ ներկայացնում է Սլովենիան, կարող է դառնալ աթլետիկայի Եվրոպայի առաջնությունների ավագագույն մասնակիցը: AP-ն տեղեկացնում է, որ Օտին ընդգրկվել է 4х100մ փոխանցումավազքի Սլովենիայի հավաքականի նախնական կազմում: Այս մրցաշրջանում Օտին 100 մետրում ունի 11,84 վայրկյան արդյունք եւ դարձել է Սլովենիայի առաջնության արծաթե մեդալակիր: Ուշագրավ է, որ Մերլին Օտին եղել է 1980-ի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերի մասնակիցը: