«Այն ամենը, ինչ ես ցանկանում էի ասել Ուկրաինայի նախագահին, արդեն ասել եմ: Եթե հիմա շարադրեմ, թե ինչու եմ դա արել և ինչ-որ հավելյալ փաստեր բերեմ, վեխենում եմ, որ ավելի կոպիտ կստացվի, իսկ ես դա չէի ցանկանա»,- Ըստ «РБК» գործակալության, ասել է ՌԴ նախագահ Դմիտրի մեդվեդեւը, հավելելով, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ նախադրյալ չի տեսնում: Նրա խոսքով, բոլորի համար էլ հասկանալի է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն արմատապես վատթարացել են:

«Ես կարծում եմ, ինչ էլ որ ասեն, մեղքն այստեղ Ռուսաստանինը չէ: Եվ վերջապես, Ուկրաինայի ներկայիս ղեկավարության օրոք երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար նախադրյալներ չկան»,- ասել է ՌԴ նախագահը:

Դրա ակնհայտ ապացույցն է ռուսական դեսպանատան դիվանագիտական դեմքերին արտաքսելու փորձը: «Այդ իսկ պատճառով էլ ես որոշում եմ ընդունել ավելի վաղ իմ կողմից նշանակված դեսպանին այնտեղ չուղարկել»,- նշել է Մեդվեդևն ու հավելել. «Հույս ունեմ, որ Ուկրաինայի նոր ղեկավարության հետ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի, քանի որ մենք շատ ենք ցանկանում դա: Դա մեր արտաքին քաղաքականության գերակայությունն է»: