ԱՄՆ-ը զինվորական հրահանգիչների խումբ է ուղարկում Վրաստան` այդ երկրի կողմից միջազգային խաղաղապահների կազմում Աֆղանստան ուղարկվելիք գումարտակի նախապատրաստության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

«Մենք այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ Վրաստանի կառավարությունը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, որն այնտեղ կծառայի միջազգային խաղաղապահ ուժերի կազմում գործող ԱՄՆ հրամանատարության ներքո: Մենք նաեւ հայտարարում ենք, որ ամերիկյան ծովային հետեւակի խումբը օգոստոսի 15-ից կուղարկվի Վրաստան, որպեսզի սեպտեմբերի 1-ից սկսի վրացական գումարտակի նախապատրաստումը»,- ասել է Քրոուլին: