Հայտնի ֆրանսիացի դերասանուհի եւ կենդանիների պաշտպան Բրիջիտ Բարդոն դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, պահանջելով պատժել Կրասնդոդարի երկրամասի այն գործարարներին, որոնք գովազդային նպատակներով Ազովի ծովի երկինք են բաց թողել պարաշուտով էշի:

Կենդանիների պաշտպանության «Վիտա» ռուսաստանյան կենտրոնի «Ինտերֆաքսին» փոխանցած հայտարարության մեջ Բարդոն նշում է, որ պատիժը պետք է լինի ցուցադրական, որպեսզի գովազդի համար գործիք դարձած անգիտակից ու դաժան մոտեցումը կամ, նույնիսկ, անասնական բնազդները դուրս մղվեն իրավական հանդուրժողականության ոլորտից:

Ֆրանսուհու կարծիքով, այդ ահավոր արարքը գործած մարդիկ պետք է այնպես պատժվեն, որ այլեւս նման բան չկրկնվի: