Պակիստանում ձերբակալվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք կասկածվում են «Ալ-Կաիդա»-ի հետ համագործակցության մեջ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մոտ 30 մարդ, այդ թվում 14 Ադրբեջանի եւ 16 Թուրքիայի քաղաքացիներ ձերբակալվել են Բելուջիստանից Փեշեվար ուղեւորվող ավտոբուսում:

Միաժամանակ Պակիստանում Ադրբեջանի դեսպանատանը չեն հաստատել այս տեղեկատվությունը, հայտնելով, որ իրենց դիվանագիտական առաքելությունը Պակիստանի իրվապահ մարմիններից տեղեկություն չի ստացել այդ ձերբակալության մասին: