Սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հետ: Հանդիպումը նվիրված կլինի Իսպանիայից Արգենտինայի անկախանալու 200-ամյակին: Նախքան այդ, օգոստոսի 11-ին իսպանացիները ընկերական խաղում կհանդիպեն Մեքսիկայի հետ: Մեխիկոյում կայանալիք այդ հանդիպումը նվիրված կլինի մեքսիկացիների անկախությանը՝ Իսպանիայից: