Այսօր առավոտյան Իրանի Քարաջ քաղաքից ոչ հեռու գտնվող Payam օդանավակայանում HOMA ավիաընկերությանը կատկանող ուսումնական ինքնաթիռը վայր է ընկել: Քարաջ քաղաքը գտնվում է Թեհրանից արեւմուտք:
Ինչպես հաղորդում է Meh8 գործակալությունը, ինքնաթիռն ընկել է օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող երկու օդաչուներն ու ինստրուկտորը զոհվել են: Այդ գործով հետաքննություն է սկսվել, իսկ վթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ միայն հուլիս ամսին Իրանում երկու ողբերգություն է տեղի ունեցել: Առաջին խոշոր ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, երբ Թեհրանից Երեւան թռչող Տու-154 օդանավը թռիչքից մի քանի րոպե անց վայր է ընկել: Աղետի հետեւանքով զոհվել էր 168 մարդ: Դրանից 10 օր անց վթարային վայրեջք կատարելիս Մեշխեդ քաղաքի օդակայանում վայր է ընկել նաեւ Aria Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էր 16 ե վիրավորվել 21 մարդ:



























