Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնաբանել Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» 5-րդ փուլում ուզբեկ Ռուստամ Քասիմջանովից կրած իր պարտությունը: Հիշեցնենք, որ մինչ այդ աղյուսակը գլխավորող Արոնյանը, խաղալով սեւերով, ընդունել է իր պարտությունը 41-րդ քայլում:

«Իմ գլխավոր սխալն այն էր, որ ես չգնացի այն տարբերակին, որը գիտեի: Այսինքն, ես գիտեի, թե ինչպես է պետք խաղալ, բայց հավատացի ընկերոջս, ով ասաց. „Այստեղ նեւյնպես ոչինչ չկա“: Ընկերոջը հավատալ, իհարկե, պետք է, բայցմեղավոր էին, որ չստուգեցի այդ տարբերակը, իսկ տախտակի առաջ չկարողացա գլուխ հանել»,- խոստովանել է Արոնյանը:

Այսօր 6-րդ տուրում Արոնյանը կհանդիպի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, ով 5-րդ տուրում հաղթել էր մեկ այլ հայ գրոսմայստերի` Վլադիմիր Հակոբյանին: Հիշեցնենք, որ Արոնյանի մրցաշարային աղյուսակը գլխավորող Պետեր Լեկոյից ու Վասիլի Իվանչուկից ետ է մնում ընդամենը կես միավորով: