«Կորինթիանսի» մարզիչ Մանու Մենեզեշը ընդունել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջարկը և կգլխավորի երկրի ազգային հավաքականը, հաղորդում է Ռեյթերը: Բրազիլիայի թիմն առանց մարզիչի էր մնացել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հոլանդացիներից կրած պարտությունից հետո, երբ պաշտոնը լքեց Դունգան:

«Ամբողջ Բրազիլիային ես հայտարարում եմ, որ պաշտոնապես ընդունում առաջարկը», - հուլիսի 24-ին տեղի ունեցած ասուլիսում ասել է 48-ամյա Մենեզեշը:

Մենեզեշը բրազիլական ֆուտբոլի էլիտա է վերդարձրել «Կորինթիանսին», դրանից առաջ էլ բարձրագույն դիվիզիոն էր դուրս բերել «Գրեմիոյին»: Նրանից առաջ հավաքականի մարզչի պաշտոնի թիվ մեկ թեկնածու էր համարվում «Ֆլումինենսեի» մարզիչ Մուրիս Ռամալյոն, սակայն ակումբը պահանջել է պայմանագրով սահմանած ժամկետը ավարտին հասցնել` 2012-ին:

Ֆեդերացիայի նախագահ Ռիկարդու Տեյշերան հույս է հայտնել, որ Մենեզեշը թիմը կնախապատրաստի արդեն օգոստոսի 10-ին նախատեսված ԱՄՆ-ի հետ ընկերական հանդիպմանը: