Դորտմունդի շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը պարտվեց Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչին և կորցրեց հնարավորությունը 10-րդ անգամ դառնալ այս մրցաշարի հաղթող: Դորտմունդի ավանդական սուպերմրցաշարն անցկացվում է արդեն 38-րդ անգամ: Իննը անգամ հաղթող է դարձել Կրամնիկը: Այս տարի նրա մարտավկան Տիգրան Նալբանդյանն է: Պետեր Լեկոյի մարտավկան էլ Արշակ Պետրոսյանն է: 9-րդ տուրի մյուս պարտիաներում ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը և վիետնամցի Լե Կուան Լիեմն ու հունգարացի Պետեր Լեկոն խաղացին ոչ ոքի: Վերջին տուրից առաջ Պոնոմարյովն ունի 6, Մամեդյարովն ու Լե Կուան Լիեմը` 5-ական, Կրամնիկն ու Նայդիչը` 4-ական և Լեկոն` 3 միավոր:
Հասանելի է
русский



























