Առաջիկա 24 ժամում հրաժարականի մասին կհայտարարի ВР նավթային ընկերության գործադիր տնօրեն Թոնի Հեյվորդը: Gazeta.ru-ն հաղորդում է, որ այժմ նա բանակցություններ է վարում վաղաժամ հրաժարականի պայմանների վերաբերյալ: BBC-ի տվյալներով, գործադիր տնօրենի պաշտոնում Հեյվորդի տեղը կզբաղեցնի Ռոբերտ Դադլին, որի ղեկավարությամբ են ընթանում Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետևանքների վերացման աշխատանքները: