Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ  dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը`1000 դրամ

Մետաղը և հարգը`արծաթ 9250

Քաշը` 25,0 գ

Չափը` 27,0 x 47,0 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը`ատամնավոր

Տպաքանակը` մինչև 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: