«Ալ Քաիդան» հայտարարել է 78-ամյա Միշել Ժերմանոյի մահվան մասին։

Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, Ժերմանոն Enmilal ոչ մեծ հումանիտար կազմակերպության աշխատակից էր։

«Մենք մահապատժի ենք ենթարկել նրան, որպեսզի վրեժ լուծենք վախկոտ ֆրանսիացի զինվորականների գործողությունների ժամանակ զոհված մեր եղբայրների համար։ Սարկոզիին չհաջողվեց ազատ արձակել իր հայրենակցին, եւ առանց կասկածի նա իր երկրի եւ ժողովրդի համար ճանապարհ է բացել դեպի դժոխք»,- ահաբեկիչների առաջնորդներից մեկի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

Ժերմանոյի մահվան կապակցությամբ Նիկոլա Սարկոզին այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ խորհրդակցություն կհրավիրի Ելիսեյան պալատում։