Comedy Club Production-ի հիմնադիր եւ ղեկավար Արթուր Ջանիբեկյանը կղեկավարի «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի ժամանցային հեռուստաալիքները: ТНТ, «Պյատնիցա», ТВ-3 եւ 2х2 հեռուստաալիքների պոտենցիալ շրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 20 մլրդ ռուբլի:

Այդ պաշտոնի համար դիտարկվել է նաեւ Իգոր Միշինի թեկնածությունը, որն արդյունքում կպահպանի ТНТ ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Հոլդինգի խոշորագույն՝ НТВ ալիքը խմբում չի ընդգրկվի: Իրավաբանորեն նոր կառույցը դեռեւս չի ձեւակերպվել, դրա զարգացման ռազմավարությունը՝ չի հաստատվել: Ըստ տեղեկությունների, աշխատանքային անվանումը «ТНТ գրուփ» է: «Գազպրոմ Մեդիա»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ժամանցային հեռուստաալիքները միավորելու գաղափարը ծնվել է «Գազպրոմ Մեդիա»-ի նախորդ ղեկավար Միխայիլ Լեսինի ժամանակ, որն այդ պաշտոնից պաշտոնապես հեռացել է 2015 թվականի հունվարին:

Միշինը հրաժարվել է մեկնաբանել «կորպորատիվ գործընթացները»: Արթուր Ջանիբեկյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, նրա ներկայացուցիչը նույնպես չի պատասխանել հարցումներին: