Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է մոտ ապագայում այցելել Աբխազիա: Այս մասին նա հայտարարել է հուլիսի 25-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ հանդիպման ժամանակ:
Չավեսը նաեւ խոստացել է, որ շուտով Վենեսուելայից Աբխազիա կուղարկվեն մի քանի նավեր: Հաղորդում է «Ազատությունը»:
Նշենք, որ Վենեսուելան այն 4 երկրներից մեկն է, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Մյուս երեք երկրներն են Ռուսաստանը, Նիկարագուան եւ Նաուրու հանրապետությունը:




























