Թուրքական պաշտպանական արդյունաբերության KaleKalip ընկերությունը արտադրում է շարժիչներ ամերիկյան 5-րդ սերնդի F-135 կործանիչների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չագլայան:

Թուրքիայում F-135 շարժիչներ արտադրելու համար ամերիկյան  UTC ընկերությունը եւ KaleKalip-ը կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որի հսկիչ փաթեթը (51 տոկոսը) կպատկանի KaleKalip-ին: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

« UTC-ի եւ KaleKalip-ի միջեւ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Սկզբում KaleKalip-ը կարտադրի F-135 շարժիչների ավելի քան 90 տոկոսը, ապա` ամբողջ 100 տոկոսը»,- ասել է Չագլայան: Արտադրությունը կսկսվի արդեն այս տարի: