Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է փոփոխություններ մտցնել զինվորական օրենսդրության մեջ, որը դեռեւս զինված ուժերին հնարավորությունն է ընձեռում ռազմական հեղաշրջումներ իրականացնել։
Էրդողանը հայտարարել է, որը կզբաղվի 35-րդ հոդվածը փոփոխության ենթարկելու հարցը քննարկող հանձնաժողովի ստեղծմամբ։
«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հարցը ներառել խորհրդարանի օրակարգում։ Մենք կարող ենք վերանայել 35-րդ հոդվածը»,- World Bulletin-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի կանոնադրության 35-րդ հոդվածը հետեւյալ կետն է պարունակում. «Թուրքիայի զինված ուժերը պարտավոր են պաշտպանել թուրքական հանրապետությունը, ինչպես նշված է Սահմանադրության մեջ»։



























