Հոլանդիայում վերջին օրերի գլխավոր թեման Ջովանի վան Բրոնքհորսթի հրաժեշտն է ֆուտբոլին: Հուլիսի 26-ին Հոլանդիայի ազգային հավաքականի ավագը պատոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Հրաժեշտի խաղում Վան Բրոնքհորսթի «Ֆեյենորդը» հարազատ ստադիոնում նվազագույն հաշվով պարտության մատնեց Իսպանիայի «Մալյորկային»: Տրիբունաներում բացված էին Վան Բրոնքհորսթի նախկին ակումբների պաստառները:

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Վաալվեյկում», «Գլազգո Ռեյնջերսում», «Արսենալում», «Բարսելոնայում»:

Հանդիպման ավարտին Վան Բրոնքհորսթը չի կարողացել զսպել արցունքները: 35-ամյա ֆուտբոլիստը խաղից հետո նշել է, որ հենց այսպիսի հրաժեշտ էր ուզում` կնոջ, զավակի, ընկերների և երկրպագուների ներկայությամբ:

Նշենք, որ «Մալյորկայի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել  «ՈւԵՖԱ, արդար խաղա» գրությամբ մարզաշապիկներով` այդկերպ բողոքելով Եվրոպայի լիգայից վտարվելու որոշման դեմ: Պատճառը` ակումբի ֆինանսական խնդիրներներն են: