Գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել  «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ»  ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:

ԳՆ-ն այդկերպ է արձագանքել Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգություններին՝ նշելով, որ խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում: