ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն, սակայն կառավարությունն ամբողջական փոփոխության չի ենթարկվի, դրանք ոչ թե քաղաքական նպատակ կհետապնդեն, այլ զուտ տեխնիկական բնույթ կկրեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետով է հանդես եկել ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
"Եթե մեկը լավ չի աշխատում, կարող է փոխարինվել մեկ ուրիշով։ Դա արտաքինից է թվում շատ մեծ բան, բայց տեխնիկական հարց է միայն։ Եթե մի հանրապետականը փոխվում է մեկ այլ հանրապետականով, այդտեղ քաղաքական բան չկա։ Իսկ այդ տիպի մասնագիտական փոփոխություններ, ես ենթադրում եմ, որ կլինեն, որովհետև մեր տնտեսությանն այսօր ուժեղ թափ պետք է հաղորդվի, և դրա համար ավելի պրոֆեսիոնալներ պետք է աշխատեն,- ասել է նա եւ կանխատեսել, որ որոշ նախարարներ կփոխվեն, ու թեև տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է՝ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցն օրակարգում չկա։



















