Այսօր վաղ առավոտյան Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում տեղի են ունեցել երեք ստորգետնյա ցնցումներ՝ 3,5-4,2 մագնիտուդով: Նախնական տվյալներով, զոհեր չկան:

Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնը, երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է ծովափնյա Նուր քաղաքից ոչ հեռու գտնվող Չամեստան բնակավայրի մոտ: Նուրի քաղաքապետի փոխանցմամբ, նախնական տվյալներով զոհեր չկան: