Թուրք լրագրող Յաշար Էմկան դատապարտվել է 23 ամսվա պայմանական ազատազրկման՝ Facebook-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող գրառմանը «լայք» տալու համար:

Թուրքիայի նախագահի հասցեին քննադատական գրառումը դատարանը «պետական ծառայողին ուղղված վիրավորանք» է որակել, իսկ այդ գրառումը հվանած լրագրողը դատապարտվել է 28-ամսյա ազատազրկման, սակայն հետո պատժաչափը նվազեցվել է 23 ամսվա եւ այն պայմանական է դարձվել:

«Ես պարզապես օգտվել եմ Facebook-ում «հավանել» ֆունկցիայից: Ես կես ժամ անց հեռացրել եմ իմ «լայքը», բայց արդեն ինձ այցելեցին ոստիկանությունից: Չգիտեի, որ դա հանցագործություն է»,-ասել է Էլման DHA գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա փաստաբան Դիլբեր Դեմիրելը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը՝ ընդգծելով, որ դատարանը չի հստակեցրել, թե որն է «վիրավորանքը»:

Թուրքական օրենքներով դատարանը վիրավորանքի համար կարող է անձին դատապարտել 3 ամսով, սակայն եթե հայցվորը պետական պաշտոնյա է, ապա պատժաչափը կարող է հասնել մինչեւ մեկ տարվա: