Օգոստոսի 15-ից «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերնետային արագության բարձրացման մասին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Արմենտելի» մամուլի ծառայությունից, նշված բաժանորդների համար կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով:
Այս կապակցությամբ, ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է. ««ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգեւել «Գիշերն է խոսում» ծառայության եւ «Ամառային SMS» փաթեթի տեսքով: Միասնական օպերատորի նոր սեզոնային առաջարկը կհանդիսանա հաճելի անակնկալ նաեւ Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար»:




























