Աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսա Մեյը թույլտվություն է ստացել Թայլանդի հավաքականի կազմում մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Նա ցանկանում է մասնակցել դահուկային սպորտի մրցումներին: Bangkok Post պարբերականը գրում է, որ Թայլանդի Ազգային օլիմպիական կոմիտեն տվել է իր համաձայնությունը, այժմ հերթը Միջազգային օլիմպիական կոմիտեինն է:

Մեյը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի: Նա ծնվել է 1978-ին Սինգապուրում, հայրը թայլանդցի է, մայրը` չինուհի: Մեյի մոր երկրորդ ամուսինը բրիտանացի Գրեմ Նիկոլսոնն է: Չորս տարեկանում Մեjը մոր եւ Նիկոլսոնի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Վանեսան վերցրել է նաեւ խորթ հոր ազգանունը: Նրա ամբողջական անունն է Վանեսա Մեյ Վանակորն Նիկոլսոն:

Նախկինում Թայլանդի սպորտի պատմության մեջ ձմեռային խաղերին միայն մեկ մարզիկ է մասնակցել: Դահուկորդ Պրավատ Նագվաջարան հանդես է եկել Սոլթ Լեյք Սիթիի եւ Թուրինի ձմեռային խաղերին եւ երկու դեպքում էլ եղել է Թայլանդի պատվիրակության դրոշակակիրը: